20:33  ,  14 մայիսի, 2018

Հռոմ. Կարեն Խաչանովը պարտվեց առաջին շրջանում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է Հռոմում մեկնարկած թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարում: Առաջին շրջանում նա հանդիպել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ եւ մրցախաղը տանուլ է տվել  5:7, 7:6 (9:7), 6:7 (6:8) հաշվով: Պայքարը տեւել է 3 ժամ 7 րոպե:

Կոլշրայբերի հաջորդ մրցաշակիցը կլինի ամերիկացի Ջեք Սոքը, որը պարտության է մատնել իսպանացի Դավիդ Ֆերերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով