Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանից թիմը գլխավորելու է Թոմաս Տուխելը։
Գերմանացի մասնագետը փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
Մինչ այս ՊՍԺ-ն գլխավորում էր Ունաի Էմերին, որի հետ թիմը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։
Տուխելը մարզչական կարիերան սկսել է «Աուգսբուրգում»։ Աշխատել է նաև «Մայնցում» և Դորտմունդի «Բորուսիայում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում