20:08  ,  14 մայիսի, 2018

Թոմաս Տուխելը գլխավորեց ՊՍԺ-ն

Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանից թիմը գլխավորելու է Թոմաս Տուխելը։

Գերմանացի մասնագետը փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Մինչ այս ՊՍԺ-ն գլխավորում էր Ունաի Էմերին, որի հետ թիմը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։

Տուխելը մարզչական կարիերան սկսել է «Աուգսբուրգում»։ Աշխատել է նաև «Մայնցում» և Դորտմունդի «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով