12:10  ,  14 մայիսի, 2018

ATP. Ֆեդերերը դարձյալ շրջանցեց Նադալին, Կարեն Խաչանովը՝ 36-րդ ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) մայիսի 14-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին եւ բարձրացել առաջին տեղ։ 36-ամյա Ֆեդերերը պատմության ամենատարեց առաջին ռակետն է եւ թարմացրեց սեփական ռեկորդը:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջադիմել է 2 աստիճան եւ հայտնվել 36-րդ տեղում։ 21-ամյա Խաչանովը Ռուսաստանի երկրորդ ռակետն է եւ հետ միայն Անդրեյ Ռուբլյովից, որը 32-րդ տեղում է։

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը։

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 8670 միավոր
2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 7950
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 6015
4 (4). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4870
5 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4770
6 (6). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 4540
7 (8). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 3660
8 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3545
9 (9). Ջոն Իզներ (ԱՄՆ) - 3305
10 (10). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 2930

36 (38). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1255

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 7270
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 6845
3 (3). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6175
4 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5505
5 (6). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5425
6 (5). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 5282
7 (7). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 5080
8 (10). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 4550
9 (8). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4286
10 (9). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 4059

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում