10:54  ,  14 մայիսի, 2018

NBA. «Քլիվլենդը» պարտությամբ մեկնարկեց կիսաեզրափակիչում, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բոստոնը» տանը վստահ հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Քլիվլենդի» նկատմամբ՝ 108:83:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Բոստոնի» խաղացող Ջեյլեն Բրաունը, որը վաստակեց 23 միավոր: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքեց 15 միավոր:

Հանդիպումից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Հյուսթոնը» եւ NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը»:

NBA, կիսաեզրափակիչ

«Բոստոն» – «Քլիվլենդ»՝ 108:83 (36:18, 25:17, 17:29, 30:19)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում