22:16  ,  13 մայիսի, 2018

Ալեքսանդր Զվերեւը` Մադրիդի մրցաշարի հաղթող

Թենիսի Մադրիդի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց գերմանացի Ալեքսանդր Զվերեւը:

Եզրափակիչում 21-ամյա թենիսիստը 1 ժամ 19 րոպեում 6:4, 6:4 հաշվով հաղթեց ավստրիացի Դոմինիկ Տիմին, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին:

Ալեքսանդր Զվերեւը նվաճեց 8-րդ տիտղոսը կարիերայում եւ երկրորդն՝ այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում