22:09  ,  13 մայիսի, 2018

Իսպանիայի Մեծ մրցանակ. Հեմիլթոնի հաղթանակն ու 3 արշավորդների մասնակցությամբ մեծ վթարը

Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակում լավագույն արդյունքը գրանցեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց նրա թիմակից Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից»:

«Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը զբաղեցրեց չորրորդ տեղը:

Մրցման սկզբնամասում ավտովթար տեղի ունեցավ Ռոմեն Գրոժանի («Հաաս»), Նիկո Հյուլկենբերգի («Ռենո») եւ Պյեր Գասլիի («Տորո Ռոսո») մասնակցությամբ: 3 արշավորդներն էլ չկարողացան շարունակել մրցումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում