19:00  ,  13 մայիսի, 2018

Մարկոս Պիզելին` դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Ակտոբեն» սեփական դաշտում 5:3 հաշվով հաղթեց «Ակժայչիկին»:

Դաշտի տերերի կազմում դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: 41-րդ րոպեին Պիզելին աչքի ընկավ գլխի հարվածով, իսկ 67-րդ րոպեին հաշիվը դարձեց 5:0, սակայն վերջնամասում հյուրերը խփեցին 3 գոլ:

«Ակտոբեն» 7 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում