Ավարտվեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը, որի չեմպիոնի տիտղոսը նախորդ տուրում ապահովել էր Մոսկվայի «Լոկոմոտիվը»: 30-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Տուլայի «Արսենալին» եւ առաջնությունն ավարտեց 60 միավորով:
Նախորդ տարվա չեմպիոն Մոսկվայի «Սպարտակը» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Դինամոյին» եւ, նահանջելով երրորդ տեղ, նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
Երկրորդ տեղով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը 2:1 հաշվով ուժեղ գտնվեց Մախաչկալայի «Անժիից»:
Չորրորդ եւ 5-րդ տեղերը գրաված «Կրասնոդարն» ու «Զենիթը» իրավունք ստացան հանդես գալ Եվրոպայի լիգայում:
Օրեր առաջ Ռուսաստանի գավաթը նվաճած պետերբուրգյան «Տոսնոն» հյուրընկալվելիս 0:5 հաշվով պարտվեց «Ուֆային» եւ, գրավելով նախավերջին տեղը, հետնապահ «ԲՄԱ Խաբարովսկի» պես դուրս մնաց Պրեմյեր լիգայից: «Տոսնոյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքական հրավիրված Դավիդ Յուրչենկոն:
Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ռոստովին» եւ 37 միավորով գրավեց 12-րդ տեղը: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ դեղին քարտ ստացավ 88-րդ րոպեին:
13-րդ եւ 14-րդ տեղերը գրաված Պերմի «Ամկարն» ու Մախաչկալայի «Անժին» Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու համար անցումային խաղեր կանցկացնեն Ռուսաստանի առաջին լիգայի երրորդ եւ չորրորդ տեղերի թիմերի հետ: «Ամկարն» ուժերը կչափի «Տամբովի» հետ, իսկ «Անժին» կհանդիպի Կրասնոյարսկի «Ենիսեյին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: «Օրենբուրգն» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը» հաջորդ մրցաշրջանում կխաղան Ռուսաստանի ուժեղագույնների լիգայում:
Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը, որը դարձավ 15 գոլի հեղինակ: Երկրորդ տեղը գրաված ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը («Կրասնոդար») խփել է 14 գոլ:
Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Արսենալ Տուլա» - «Լոկոմոտիվ»՝ 2:0
Արտյոմ Ձյուբա, 29, Կանտեմիր Բերխամով, 90+2
Սոլոմոն Կվիրկվելիա, 86 («Լոկոմոտիվ»)
ԲԿՄԱ - «Անժի»՝ 2:1
Ահմեդ Մուսա, 9, Վիտինյո, 61 – Արսեն Խուբուլով, 33
«Սպարտակ» - «Դինամո»՝ 0:1
Եվգենի Լուցենկո, 35 (11մ)
«Զենիթ» - «ԲՄԱ Խաբարովսկ»՝ 6:0
Սեբաստիան Դրիուսի, 6, Անտոն Զաբոլոտնի, 21, Ալեքսանդր Երոխին, 38, 49, 60, 78
«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 1:1
Պավել Մամաեւ, 56 – Սերդար Ազմուն, 87
«Ամկար» - «Ախմատ»՝ 0:0
Հեռացում՝ Անխել Ուիլկեր, 51 («Ախմատ»)
«Ռոստով» - «Ուրալ»՝ 1:0
Ալեքսեյ Իոնով, 57
«Ուֆա» - «Տոսնո»՝ 5:0
Դմիտրի Ժիվոգլյադով, 30, 84, Դմիտրի Սուսեւ, 32, Սիլվեստր Իգբուն, 50, Իվան Պաուրեւիչ, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում