23:40  ,  12 մայիսի, 2018

«Բարսելոնան»՝ ամենահայտնի ֆուտբոլային բրենդ, «Ռեալը» երկրորդն է

Brand Finance գործակալության տվյալներով աշխարհում ամենաճանաչելի ֆուտբոլային բրենդը «Բարսելոնան» է։ Կատալոնական ակումբը այս ցուցանիշով շրջանցել է Մադրիդի «Ռեալին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 3-րդն է, անգլիական ակումբը շրջանցել է «Բավարիային»։ Մյունխենյան ակումբից հետո «Լիվերպուլն» է։

Փոփոխություն է տեղի ունեցել նաև լոնդոնյան ակումբների միջև․ այժմ Հենրիխ Մխիթարյանի  «Արսենալը» 6-րդն է, իսկ «Չելսին՝ 7-րդը։

Ավելի վաղ ամենաթանկ ֆուտբոլային բրենդ էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով