19:29  ,  12 մայիսի, 2018

«Հոֆենհայմը»՝ բրոնզե մեդալակիր, Դորտմունդի «Բորուսիան» չորրորդն է (տեսանյութ)

Ավարտվեց Գերմանիայի առաջնությունը: Վերջին տուրում «Հոֆենհայմը» 3:1 հաշվով (տեսանյութ) առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ եւ 55 միավորով գրավեց երրորդ տեղը: «Բորուսիան» նույնքան միավորով գրավեց չորրորդ տեղը:

Երկրորդ տեղը ապահոված «Շալկեն» 1:0 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ վաստակեց 63 միավոր: Չեմպիոն «Բավարիան» վերջին տուրում 1:4 հաշվով (տեսանյութ) պարտվեց «Շտուտգարտին»:

«Համբուրգն» ու «Քյոլնը» դուրս մնացին Բունդեսլիգայից: 16-րդ տեղ զբաղեցրած «Վոլֆսբուրգը» անցումային հանդիպումներ կանցկացնի ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար:

«Բավարիան», «Շալկեն», «Հոֆենհայմն» ու Դորտմունդի «Բորուսիան» նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր:

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բայեր» - «Հանովեր»՝ 3:2

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 1:4

«Ֆրայբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 2:0

«Համբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 2:1

«Հերտա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:6

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դ.»՝ 3:1

«Մայնց» - «Վերդեր»՝ 1:2

«Շալկե»- «Այնտրատ Ֆ.»՝ 1:0

«Վոֆսբուրգ» - «Քյոլն»՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով