00:26  ,  12 մայիսի, 2018

Զինեդին Զիդան․ Ասում էին, որ ես և Ջորկաեֆը անհամատեղելի ենք

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությունը Արքայական ակումբ։ Ֆրանսիացին խոսել է նաև Նեյմարի և Ռոնալդուի համատեղության մասին։

«Բարձրակարգ ֆուտբոլիստները միշտ էլ ընդհանուր լեզու գտնում են։ Հիշում եմ, որ ժամանակին ասում էին, թե ես և Ջորկաեֆը անհամատեղելի ենք, սակայն մենք միասին խաղալով հաղթեցինք աշխարհի առաջնությունում (1998)»,- Զիդանի խոսքն է փոխանցում sport.es-ը։

«Ռեալի» գլխավոր մարզիչը հավելել է, որ տեղյակ չէ, արդյո՞ք բանակցություններ ընթանում են Նեյմարի տեղափոխության շուրջ։

«Ես անձամբ Նեյմարի հետ չեմ խոսել։ Նման հարցերին չեմ միջամտում։ Հարկավոր է ավարտին հասցնել մրցաշրջանը, մնացածը՝ հետո»,- ասել է Զիդանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով