22:01  ,  11 մայիսի, 2018

Հենրիխ Մխիթարյան․ Ցանկանում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը

FourFourTwo հանդեսը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

Մոտ 8 րոպե տևողությամբ տեսանյութում հայ ֆուտբոլիստը պատմում է իր անցած ճանապարհի մասին՝ անդրադառնալով այն ակումբներին, որոնց կազմում խաղացել է։

Խոսելով «Արսենալ» տեղափոխության մասին, Հենրիխն ասել է, որ շատ էր ցանկանում խաղալ այնպիսի թիմում, որը սիրում է հարձակվել։ Նա նաև ասել է, որ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մաս չի կազմել, այլ եկել է Լոնդոն՝ Վենգերի հրավերով։

«Ցանկանում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում