23:50  ,  11 մայիսի, 2018

Միրոսլավ Կլոզեն կգլխավորի «Բավարիայի» պատանեկան թիմը

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն  կաշխատի մյունխենյան ակումբում։

39-ամյա Կլոզեն նշանակվել է «Բավարիայի» Մ-17 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ, փոխանցում է բավարացիների պաշտոնական կայքը։

Նախկին ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը։

Կլոզեն այժմ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհակիմ Լյովի օգնականն է և իր  նոր պաշտոնին կանցնի 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով