16:10  ,  11 մայիսի, 2018

Էդգար Բաբայան. «Հոբրոյում» եւս ուրախ են, որ հրավիրվել եմ Հայաստանի հավաքական

Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերը:

«Մարզիչը զանգեց եւ ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել հավաքականում: Ստացվեց շատ հետաքրքիր ու դրական զրույց: Շատ ուրախ եմ, որ հրավեր եմ ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կհագնեմ ազգային թիմի մարզաշապիկն ու կխաղամ իմ երկրի համար: «Հոբրոյում» եւս ուրախ էին իմ՝ հավաքական հրավիրվելու կապակցությամբ»,- զրույցում հայտնեց 22-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը Հայաստանի հավաքական էր հրավիրվել Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերի համար: «Հոբրոյի» կազմում նա անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ հրավերի դեպքում մեծ հաճույքով կմիանա Հայաստանի հավաքականին:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում