13:50  ,  11 մայիսի, 2018

«Արցախը» հաղթել է նորաստեղծ «Լոկոմոտիվին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջին լիգայի առաջատարներից «Արցախը» մայիսի 11-ին ընկերական հանդիպում է անցկացրել նորաստեղծ «Լոկոմոտիվի» հետ։

Հանդիպումն ավարտվել է Արմեն Սանամյանի գլխավորած թիմի վստահ հաղթանակով՝ 5:1 հաշվով։ «Արցախից» դուբլի հեղինակ է դարձել ռուս հարձակվող Ռամազան Իսաեւը, մեկական անգամ աչքի են ընկել Գրիգոր Աղեկյանը, Ռոստիսլավ Գոլովաչը եւ Էմիլ Եղիազարյանը։

Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում «Լոկոմոտիվը» հանդես է գալու Հայաստանի Առաջին լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում