11:06  ,  11 մայիսի, 2018

Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփում է Եվրոպայի առաջնությունը. NEWS.am Sport Live

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ խոսելով նաեւ առաջիկա ծրագրերի մասին: NEWS.am Sport-ը ներկայացնում է ասուլիսի ուղիղ հեռարձակումը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել էին 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում