23:33  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. ԱՄՆ-ի թիմը հաղթեց համալիր փոխանցումալողում

Լողի կանանց ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց 4х100 մետր համալիր փոխանցումալողում եւ ամերիկացիները ոսկե մեդալների հաշվարկում դարձյալ առաջ անցան չինացիներից՝ 25 – 24։
Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Ավստրալիայի եւ Ճապոնիայի հավաքականները։

30-րդ Օլիմպիական խաղեր
Լող, 4х100 մետր համալիր փոխանցումալող
Կանայք

1. ԱՄՆ (Ֆրանկլին, Սոնի, Վոլմեր, Շմիտ)՝  3.52,05 (աշխարհի ռեկորդ)
2. Ավստրալիա՝ 3.54,02
3. Ճապոնիա՝ 3.55,73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս