20:45  ,  10 մայիսի, 2018

«Բարսելոնան» համաձայնության է հասել «Այաքսի» կիսապաշտպանի հետ

Հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը հայտնվել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» տեսադաշտում։ Կատալոնական ակումբը նախնական համաձայնության է հասել 20–ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում, հաղորդում է Mundo Deportivo–ն։

Սակայն սպասվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի Ամստերդամի ակումբում եւ «Բարսելոնային» կմիանա 2019թ. ամռանը։  Դե Յոնգի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

«Բարսելոնան» դիտարկում է նաեւ «Այաքսի» 18–ամյա հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտի տրանսֆերի հնարավորությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում