18:44  ,  10 մայիսի, 2018

Ուեյն Ռունին կտեղափոխվի ԱՄՆ

«Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին կարիերան կշարունակի ՄԼՍ–ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդ», հաղորդում է BBC-ն։ Տրանսֆերը տեղի կունենա այս ամռանը, վաշինգտոնյան ակումբը «Էվերտոնին» կվճարի 17 միլիոն դոլար։

Սպասվում է, որ Անգլիայի հավաքականի նախկին խաղացողի եւ ամերիկյան ակումբի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականը։

Հիշեցնենք, որ Ռունին «Էվերտոն» էր վերադարձել 2017թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մրցաշրջանում Ռունին բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Էվերտոնի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում