09:52  ,  10 մայիսի, 2018

NBA. Կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն ու օրվա լավագույն դրվագները

«Բոստոնը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

1/4 եզրափակիչի 5-րդ խաղում «Բոստոնը» տանը 114:112 հաշվով հաղթեց «Ֆիլադելֆիային»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:1:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Կիսաեզրափակիչում «Բոստոնը» կմրցի փոխչեմպիոն «Քլիվլենդի» հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Հյուսթոնը» եւ «Գոլդեն Սթեյտը»:

NBA, 1/4 եզրափակիչ

«Բոստոն»«Ֆիլադելֆիա»՝ 114:112 (25:24, 36:28, 22:30, 31:30)

Շարքի հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս