21:35  ,  7 մայիսի, 2018

Միհրան Հարությունյանը կմենամարտի իրանցի Ալի Յուսեֆիի հետ

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը խառը մենամարտերում կլինի իրանցի Ալի Յուսեֆին, հաղորդում է ռուսական haysport.com-ը: Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարը կայանալու է մայիսի 19-ին Ռոստովում:

29-ամյա Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում