19:47  ,  7 մայիսի, 2018

Եվգենյա Մեդվեդեւա. Կշարունակեմ ներկայացնել Ռուսաստանը

Կշարունակեմ ներկայացնել Ռուսաստանը, կմարզվեմ կանադացի մարզիչ Բրայան Օրսերի մոտ, ասել է աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Եվգենյան Մեդվեդեւան՝ հերքելով լուրերը, թե մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալուց հետո կփոխի նաեւ մարզական քաղաքացիությունը, փոխանցում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Կօգտագործեմ նոր հնարավորություններ եւ մարզական գործընթացի այլ մեթոդներ, կշարունակեմ ներկայացնել Ռուսաստանն ամենաբարձր մակարդակում: Օլիմպիական խաղերից հետո առողջական խնդիրների պատճառով երկու ամիս բաց եմ թողել լիարժեք մարզումները: Շնորհակալ եմ Տուտբերիձեին իմ կյանքի այսքան արժեքավոր 11 տարիների համար»,- ասել է Մեդվեդեւան:

Հիշեցնենք, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում եւս հերքել էր ռուսական լրատվամիջոցների լուրերը, թե Մեդվեդեւան կարող է ընդունել Հայաստանի մարզական քաղաքացիություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում