15:22  ,  7 մայիսի, 2018

Միլորադ Մաժիչը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Լիվերպուլի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի Սերբիան ներկայացնող մրցավարական բրիգադը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 45-ամյա Միլորադ Մաժիչը, որին եզրերում կօգնեն Միլովան Ռաստիչը եւ Դալիբոր Ջուրջեւիչը։ Չորրորդ մրցավարը կլինի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Նենադ Ջոկիչն ու Դանիլո Գրուիչը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում