09:12  ,  8 մայիսի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». C մրցաշարի մասնակցության հայտ են ներկայացրել 14 կազմակերպություններ

«Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հայտերի ընդունումը շարունակվում է: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։ 

Մրցաշարին կարող են մասնակցել եւ թիմերում հայտավորվել միայն այն խաղացողները, որոնք վերջին երեք ամիսներին ունեն աշխատանքային պայմանագիր տվյալ կազմակերպությունում եւ նրանց համար վճարվում են սոցվճարներ, եւ 2016-2017թթ. մրցաշրջանում ՀՖՖ-ի կողմից կազմակերպած Բարձրագույն ու Առաջին խմբի առաջնությունների չեն մասնակցել:

C լիգային մասնակցության հայտ են ներկայացրել արդեն 14 ընկերություններ, հայտնում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում