16:48  ,  7 մայիսի, 2018

Հայ հրաձիգները երրորդ տեղն են գրավել Չեխիայում

Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել հրաձգության Չեխիայի 49-րդ Մեծ մրցանակում:

Հրացան ձեւի խառը թիմային (տղամարդիկ+կանայք) պայքարում Հրաչիկ Բաբայանը (418.5) եւ Ալլա Պողոսյանը (412.2), խոցելով 830.7 միավոր, չորրորդ տեղով դուրս են եկել եզրափակիչ: Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչները բարելավել են իրենց արդյունքը եւ գրավել երրորդ տեղը (428.4 միավոր):

Հրացան ձեւի խառը թիմային մրցաշարին մասնակցել են 23 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում