10:23  ,  7 մայիսի, 2018

Թինա Կարապետյանը հրաժեշտ է տվել Սիմոն Սենեկալին

Կանադահայ գեղասահորդուհի Թինա Կարապետյանը այլեւս հանդես չի գա կանադացի Սիմոն Սենեկալի հետ: Այդ մասին 20-ամյա մարզուհին հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Վերջին տարիներին Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գեղասահքի պարային զույգերի մրցաշարերում ներկայացնում էինք Հայաստանը:

«3 տարի միասին սահելուց հետո մենք որոշեցինք բաժանվել: Հաջողություն եմ մաղթում Սիմոնին, ինչպես նաեւ ցանկանում եմ գտնել լավ զուգընկեր, որն ինձ հետ կմասնակցի 2022-ի Օլիմպիական խաղերին: Եթե դուք գիտեք հետաքրքրված մարդկանց, ապա կարող եք դիմել ինձ ու մարզիչներիս: Բոլորին շնորհակալ ու երախտապարտ եմ աջակցության համար»,- գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Թինա Կարապետյանը եւ Սիմոն Սենեկալը 2015 թվականից էին հանդես գալիս միասին: Նրանք Հայաստանը ներկայացրել են մի շարք մրցաշարերում, այդ թվում՝ գեղասահքի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում