09:58  ,  7 մայիսի, 2018

NBA. «Հյուսթոնը» եւ «Գոլդեն Սթեյտը» մոտենում են կիսաեզրափակիչին, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/4 եզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» ուժեղ է գտնվել «Նոր Օրլեանից»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 38 միավոր:

«Հյուսթոնը» հյուրընկալվելիս ուժեղ է գտնվել «Յուտայից»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Յուտայի» խաղացող Ռոյս Օ՛Նիլը:

NBA, 1/4 եզրափակիչ

 «Նոր Օրլեան»«Գոլդեն Սթեյտ»՝ 92:118 (22:37, 32:24, 19:33, 19:24)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Յուտա» – «Հյուսթոն»՝ 87:100 (23:30, 25:28, 17:21, 22:21)

Շարքի հաշիվը՝ 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում