Մոսկվայի «Լոկոմոտիվի» չեմպիոնությունում ներդրում են ունեցել նաեւ Սարգիս Հովհաննիսյանն ու Արշակ Կորյանը:
Սարգիս Հովհանիսյանը ռուսական թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի օգնականն է: Նա նաեւ ընդգրկված էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի շտաբում:
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի, Ռուսաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների եւ հոլանդական «Վիտեսի» նախկին խաղացող Արշակ Կորյանը «Լոկոմոտիվի» գլխավոր թիմում մասնակցել է այս մրցաշրջանի երեք հանդիպման:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվը» Ռուսաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է 14 տարվա դադարից հետո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում