18:44  ,  7 մայիսի, 2018

Սարգիս Հովհաննիսյանն ու Արշակ Կորյանը «Լոկոմոտիվի» հետ նշել են չեմպիոնությունը (ֆոտո)

Մոսկվայի «Լոկոմոտիվի» չեմպիոնությունում ներդրում են ունեցել նաեւ Սարգիս Հովհաննիսյանն ու Արշակ Կորյանը:

Սարգիս Հովհանիսյանը ռուսական թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի օգնականն է: Նա նաեւ ընդգրկված էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի շտաբում:  

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի, Ռուսաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների եւ հոլանդական «Վիտեսի» նախկին խաղացող Արշակ Կորյանը «Լոկոմոտիվի» գլխավոր թիմում մասնակցել է այս մրցաշրջանի երեք հանդիպման:

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվը» Ռուսաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է 14 տարվա դադարից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս