15:19  ,  6 մայիսի, 2018

Միհրան Հարությունյանը պատրաստվում է MMA-ում կատարել իր սիրելի հնարքը

One of the craziest takedowns you'll ever see! #roadtorio #vegasworlds2015

Posted by United World Wrestling on Wednesday, 16 September 2015

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը պատմել է, որ խառը մենամարտերում առաջին մրցելույթի ժամանակ ցանկանում է կատարել իր հայտնի հնարքը: Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարը կայանալու է մայիսի 19-ին Ռոստովում, իսկ 29-ամյա ըմբիշի մրցակիցը դեռ հայտնի չէ:

«Այո, ես սիրում եմ մրցակիցներին պտտել օդում: Դա իմ սիրելի հնարքներից է: Մայիսի 19-ին կփորձեմ այդ հնարքը կատարել նաեւ FN GLOBAL 87 մրցաշարում: Բարդ կլինի մրցակցին նետել վանդակից դուրս, քանի որ ցածրահասակ եմ դրա համար»,- Միհրան Հարությունյանի խոսքը մեջբերում է mmaboxing.ru-ն:

Հիշեցնենք, որ  Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում