12:40  ,  6 մայիսի, 2018

Վանես Մարտիրոսյան. Կարծես ինձ հարվածեր գնացքը

Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինից կրած պարտությունը 3 չեմպիոնական գոտիների համար մենամարտում: Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում կայացած մենամարտում 36-ամյա Գոլովկինը հայ բռնցքամարտիկին նոկաուտի էր ենթարկել երկրորդ ռաունդում:

«Կարծես ինձ հարվածեր գնացքը: Ես չեմ խոսում մեկ հարվածի մասին, այլ նկատի ունեմ նրա բոլոր գրոհները: Դրանք ամենածանր հարվածներն էին, որոնք ինձ երբեւէ հասցրել են:

Գոլովկինն իսկական տղամարդ է: Նա այս մակարդակով հանդես է գալիս 36 տարեկանում: Ցանկանում էի հասկանալ, թե ինչ ունի նա եւ մտա կռվի մեջ, սակայն նա «բռնեց» ինձ: Գոլովկինը կատարել է հրաշալի աշխատանք: Սաուլ Ալվարեսին խորհուդ կտամ փախչել»,- 31-ամյա Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է RingTV-ն:

Հիշեցնենք, որ այդ մենամարտում Գենադի Գոլովկինը պաշտպանել էր միջին քաշային կարգում (72,6 կգ) WBC, WBA եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Վանես Մարտիրոսյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում