12:11  ,  6 մայիսի, 2018

Լեբրոն Ջեյմսը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Քլիվլենդին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/4 եզրափակիչի երրորդ խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» 105:103 հաշվով տնային հաղթանակ տարավ «Տորոնտոյի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 36 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի հաղթանակ նետումը վերջին վայրկյանին:

NBA, 1/4 եզրափակիչ

«Քլիվլենդ» «Տորոնտո»՝ 105:103 (24:19, 31:21, 24:25, 26:38)

Շարքի հաշիվը՝ 3:0

«Ֆիլադելֆիա» «Բոստոն»՝ 98:101 (լրացուցիչ ժամանակով) (20:19, 31:29, 17:21, 21:20, 9:12)

Շարքի հաշիվը՝ 0:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում