11:50  ,  6 մայիսի, 2018

Գենադի Գոլովկինը նոկաուտի է ենթարկել Վանես Մարտիրոսյանին

Ղազախ Գենադի Գոլովկինը պաշտպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում (72,6 կգ) WBC, WBA եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում կայացած մենամարտում 35-ամյա Գոլովկինը հանդիպել է ամերիկահայ Վանես Մարտիրոսյանի հետ, որին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում:

Այդ հաղթանակի համար ղազախ բռնցքամարտիկը կստանա մեկ միլիոն դոլար, իսկ 31-ամյա Մարտիրոսյանը՝ 250 հազար դոլար:

Գոլովկինը 19-րդ անգամ պաշտպանեց WBA-ի չեմպիոնական գոտին: Այժմ նա պետք է IBF-ի գոտին պաշտպանի ուկրաինացի Սերգեյ Դերեւյաչենկոյի հետ մենամարտում:

Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English