19:46  ,  5 մայիսի, 2018

«Լոկոմոտիվը» 14 տարում առաջին անգամ՝ Ռուսաստանի չեմպիոն

Մոսկվայի «Լոկոմոտիվը» 14 տարում առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը: Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Լոկոմոտիվը» նվազագույն հաշվով առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ: Հաղթական գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Անտոնիո Էդերը: Վերջին տուրից առաջ «Լոկոմոտիվը» վաստակել է 60 միավոր: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Սպարտակը» 53 միավորով երկրորդ տեղում է: 

«Լոկոմոտիվը» երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Երեք դեպքում էլ թիմը ղեկավարել է Յուրի Սյոմինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում