15:04  ,  5 մայիսի, 2018

ՀԳՖ նախագահը՝ Հայաստանի հավաքականում Եվգենյա Մեդվեդեւայի հանդես գալու հավանականության մասին

Չի կարող նման բան լինել, որ Եվգենյա Մեդվեդեւան հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում, Հայաստանի դրոշի ներքո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթկացի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը՝ արձագանքելով ռուսական լրատվամիջոցներում տարածվածտեղեկությանը:

Ռուսական allsportinfo գործակալության փոխանցմամբ, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, հայկական արմատներով (հայրը հայ է) ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան, հնարավոր է փոխի մարզական քաղաքացիությունն ու ներկայացնի Հայաստանը:

«Չի կարող նման բան լինել, եւ այդ տարածված լուրերը սխալ տեղեկություններ են: Ինչպես կարող է նման տեղեկություններ տարածվել եւ ես ոչինչ չիմանամ դրա մասին: Ֆեդերացիան որեւէ տեղեկություն չունի դրա մասին: Անհնար է»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ գեղասահորդուհին մայիսի 4-ին դադարեցրել է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում