14:39  ,  5 մայիսի, 2018

ԵԱ. Հայաստանի հավաքականի ձախողումը

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից Գարիկ Բարսեղյանը 61 կգ քաշային կարգի որակավորման փուլում 2:13 հաշվով պարտվեց թուրք Ռեջեպ Տոպալին:

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը գոտեմարտեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ալի Փաշա Ումարփաշաեւի հետ եւ պարտվեց նույն հաշվով՝ 2:13:

86 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից եւ պարտություն կրեց թուրք Ֆատիհ Էրդինի հետ գոտեմարտում՝ 2:6:

92 կգ քաշային Շամիր Աթյանը որակավորման փուլում տուշեով հաղթեց շվեդ Ալբին Վիկինգ Ֆրիդին, սակայն քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Մցիտուրիին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից պայքարը բրոնզե մեդալի համար շարունակում է Միհրան Ջաբուրյանը: 57 կգ քաշային կարգում նա սփոփիչ գոտեմարտ անցկացրեց բուլղարացի Միկայ Սալիմ Նայիմի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:

Գերծանր քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Լեւան Բերիանիձեն, սակայն NEWS.am Sport-ի թղթակցին Հայաստանի հավաքականից հայտնեցին, որը ըմբիշը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել դուրս գալ ասպարեզ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում