12:37  ,  5 մայիսի, 2018

ԵԱ. Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարը մեդալի համար

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարը բրոնզե մեդալի համար: 57 կգ քաշային կարգում նա սփոփիչ գոտեմարտ անցկացրեց բուլղարացի Միկայ Սալիմ Նայիմի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով: Բրոնզե մեդալի համար Ջաբուրյանը կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Անդրեեւի հետ:

Վալտեր Մարգարյանը 70 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարում 2:5 հաշվով պարտվեց ուկրաինացի Անդրեյ Կվյատովսկուն եւ ավարտեց պայքարը:

 Մայիսի 5-ին պայքարը կսկսեն Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ) եւ Շամիր Աթյանը (92 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում