23:50  ,  4 մայիսի, 2018

Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան կտեղափոխվի Կանադա

Գեղասահքի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Եվգենյա Մեդվեդեւան կտեղափոխվի Կանադա, որտեղ կմարզվի հռչակավոր Բրայան Օրսերի ղեկավարությամբ: 18-ամյա մարզուհին դադարեցրել է համագործակցությունըն մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ:

Մեդվեդեւան Կանադա կմեկնի հունիսին, երբ կավարտվի նրա հանգիստն ու գեղասահքի շոուն Ճապոնիայում, հաղորդում է championat-ը:

Նշենք, որ Բրայան Օրսերը կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուձյուրու Հանյուի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Խաֆյեր Ֆերնանդեսի մարզիչն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում