19:28  ,  4 մայիսի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան ճանաչվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն խաղացող:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ իսպանացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 83 տոկոսը:

Հիշեցնենք, որ նա հաղթական գոլի հեղինակ էր դարձել Լոնդոնի «Արսենալի» դեմ պատասխան խաղում: Իսպանական թիմը հաղթել էր 1:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ:

Լավագույն ֆուտբոլիստի երկրորդ թեկնածուն «Զալցբուրգի» կիսապաշտպան Ամադու Հայդարան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով