20:11  ,  4 մայիսի, 2018

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը Չեմպիոնների լիգայի հաղթող է «հռչակել» «Լիվերպուլին» (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը գրել է, թե 2017-2018 թվականների Չեմպիոնների լիգայի հաղթողը անգլիական «Լիվերպուլն» է: Վրիպակը տեղ է գտել Չեմպիոնների լիգայի հանդիպումների ենթաբաժնում:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին Կիեւում: «Լիվերպուլը» գավաթը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում:

Կիսաեզրափակիչում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթահարել է իտալական «Ռոմայի» արգելքը, «Ռեալը» դուրս է թողել Մյունխենի «Բավարիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում