18:10  ,  4 մայիսի, 2018

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:

Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 10 փոխանցումն էլ հասել է նպատակին: 29-ամյա կիսապաշտպանը 1-ական անգամ շրջանցել է մրցակիցներին, խլել է գնդակը: Մխիթարյանը 1 անգամ է խախտել կանոնները, նրա դեմ պայքարում կանոններ չեն խախտել:

Մխիթարյանը ստացել է 6.29 գնահատականը, Արսեն Վենգերի գլխավորած թիմում ամենաբարձրը գնահատվել են շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի գործողությունները՝ 7.56:

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած խաղում «Արսենալը» «Աթլետիկոյին» պարտվել է նվազագույն հաշվով եւ դուրս մնացել պայքարից: Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին: Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղը Մխիթարյանը բաց էր թողել ծնկահոդի վնասվածքի պատճառով, գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս