14:30  ,  4 մայիսի, 2018

Չեմպիոնների լիգա. Կեյլոր Նավասը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Նավասը հավաքել է 55 տոկոս ձայն եւ առաջ անցել անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեից (45 տոկոս)։

Հիշեցնենք, որ Մանեն գոլի հեղինակ էր դարձել իտալական «Ռոմայի» դեմ խաղում (2:4), իսկ Կեյլոր Նավասը սեյվերը «Ռեալին» օգնել էին տանը չպարտվել Մյունխենի «Բավարիային»՝ 2:2: «Ռեալն» ու «Լիվերպուլը» մայիսի 26-ին կհանդիպեն Կիեւում կայանալիք եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում