11:11  ,  4 մայիսի, 2018

NBA. Լեբրոն Ջեյմսի 43 միավորները հաղթանակ բերեցին «Քլիվլենդին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/4 եզրափակիչի երկրորդ խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 128:110 հաշվով հաղթեց «Տորոնտոյին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 43 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Թյերի Ռոզյեն:

NBA, 1/4 եզրափակիչ

«Տորոնտո» – «Քլիվլենդ»՝ 110:128 (29:26, 34:35, 24:37, 23:30)

Շարքի հաշիվը՝ 0:2

«Բոստոն»«Ֆիլադելֆիա»՝ 108:103 (22:31, 29:25, 28:19, 29:28)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս