10:05  ,  4 մայիսի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան ու ավստրիական «Զալցբուրգի» մալիացի կիսապաշտպան Ամադու Հայդարան: Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան հաղթական գոլի հեղինակ էր դարձել Լոնդոնի «Արսենալի» դեմ տնային խաղում (1:0), իսկ Հայդարան գրավել էր ֆրանսիական «Մարսելի» դարպասը (2:1):

Մայիսի 16-ին Լիոնում կայանալիք եզրափակիչում կմրցեն «Աթլետիկոն» ու «Մարսելը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով