19:39  ,  3 մայիսի, 2018

Վանես Մարտիրոսյան vs Գենադի Գոլովկին. «Հայացքների մենամարտ» (ֆոտո)

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը եւ WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ, միջինքաշային Գենադի Գոլովկինը «հայացքների մենամարտ» են ունեցել Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գոլովկինի եւ 31-ամյա Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար տեղ:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։




Ֆոտո - instagram.com/vanesboxing

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում