18:12  ,  3 մայիսի, 2018

Ալեքսիս Օհանյան. Սերենան AusOpen-ում ոչ մի սեթ տանուլ չէր տվել հանուն իր երեխայի

Թենիսի 2017թ. Ավստրալիայի բաց առաջնությունում Սերենա Ուիլյամսը ոչ մի սեթ տանուլ չէր տվել հանուն իր երեխայի, որպեսզի որքան հնարավոր է շուտ հեռանա կորտից, ասել է ամերիկացի թենիսիստուհի ամուսին, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը:

HBO հեռուստաալիքը սկսել է «Լինել Սերենա» վավերագրական սերիալի ցուցադրությունը: Առաջին սերիայում անդրադարձ է եղել մարզուհու հղիությանը: Անցած տարվա AusOpen-ին Ուիլյամսը մասնակցել էր հղի, սակայն այդ մասին հայտարարություն չէր արել: Նա նվաճել էր չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում պարտության մատնելով ավագ քրոջը՝ Վինուսին:

«Մրցաշարի մեկնարկից անմիջապես առաջ էր հղիության թեստը դրական եղել: Ավստրալիայում էի, երբ երազ տեսա, թե հղի եմ: Արթնացա, կարծես ամբողջովին իրականություն լիներ երազս: Այն ժամանակ հղի լինելուս շանսերը գրեթե զրոյական էին: Բայդ այդպես պատահեց»,- պատմել է Սերենան:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Սերենան քրոջը հաղթել էր երկու սեթում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում