12:44  ,  3 մայիսի, 2018

Պատմության մեջ առաջին անգամ NBA-ի ակումբ է գլխավորել եվրոպացի մարզիչ

Սերբ մասնագետ Իգոր Կոկոշկովը նշանակվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Ֆինիքսի» գլխավոր մարզիչ, գրում է ESPN-ը:

Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր: Իգոր Կոկոշկովը NBA-ի պատմության առաջին գլխավոր մարզիչն է, որը Հուսիսային Ամերիկայից չէ: Վերջին 3 տարիներին նա Քուին Սնայդերի օգնականն էր «Յուտայում»:

2017 թվականին Կոկոշկովը Սլովենիայի հավաքականի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում