10:42  ,  3 մայիսի, 2018

Սալահը, Ֆիրմինոն ու Մանեն գերազանցել են BBC-ի ռեկորդը, «Լիվերպուլը»՝ «Բարսելոնայի»

Անգլիական «Լիվերպուլը» սահմանել է Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ: Իտալական «Ռոմայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում Յուրգեն Կլոպի թիմը գոլերի քանակը հասցրել է 46-ի (14 խաղում): Դա ռեկորդային ցուցանիշ է ինչպես Չեմպիոնների լիգայում, այնպես էլ եվրագավաթների բոլոր մրցաշարերում, գրում է Daily Mail-ը:

Մինչեւ այս այդ ցուցանիշով ռեկորդակիր էր կատալոնական «Բարսելոնան», որը 1999/2000 մրցաշրջանում 45 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայի 16 խաղերում:

«Լիվերպուլի» հարձակվողներ Ռոբերտո Ֆիմինոն (10 գոլ), Մոհամեդ Սալահն (10 գոլ) ու Սադիո Մանեն (9 գոլ) գերազանցել են Մադրիդի «Ռեալի» հարձակողական եռյակի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում միասին խփելով 29 գոլ: Քարիմ Բենզեման, Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» կազմում 28 գոլ էին խփել 2013/14 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պատասխան խաղում 2:4 հաշվով պարտվեց «Ռոմային», բայց դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալի» հետ: Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 5:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում