10:10  ,  3 մայիսի, 2018

NBA. «Հյուսթոնի» տնային պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/4 եզրափակիչի երկրորդ խաղում «Հյուսթոնը» տանն անակնկալ պարտություն կրեց «Յուտայից»՝ 108:116: Շարքի հաշիվը դարձավ 1:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը՝ հավաքելով 32 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Յուտայի» խաղացող Դոնովան Միտչելի դանքը:

NBA, 1/4 եզրափակիչ

«Հյուսթոն»«Յուտա»՝ 108:116 (28:36, 27:28, 30:22, 23:30)

Շարքի հաշիվը՝ 1-1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս